Ձյունը Լալիս է  

9070546

                                   Հովհաննես   Շիրազ

 

Ձյունը լալիս է, ձմեռն է մեռնում,
Ձյան անցած ճամփով` զվարթ ու անվիշտ
Գարունը գալիս` աշխարհն է բռնում…

Երանի մեռնող ձյուներին, որ միշտ
Հետևից կանաչ գարուն են թողնում: